Ոստիկանություն է ներկայացել կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը
26.01.2017 12:31
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 25-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, բաժին է ներկայացել 1994 թ. ծնված Սուրեն Խ.-ն, որը հունվարի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: