Հետախուզվողը ժամանեց Հայաստան և ներկայացվեց նախաքննական մարմնին
26.09.2020 11:31
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 25-ին, ժամը 03.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանելուց հետո Արաբկիրի բաժին է ներկայացել 45-ամյա Դավիթ Ա.-ն, որը 2017 թ. հունիսից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Դավիթ Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: