Հետախուզվողը հայտնաբերվեց Մաշտոցի պողոտայում
26.10.2021 10:55
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները հոկտեմբերի 25-ին Մաշտոցի պողոտայում հայտնաբերել և Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 33-ամյա Արսեն Հ.-ին, որը սեպտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: