Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ
26.11.2022 10:42
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 25-ին բաժին է ներկայացել 33-ամյա Գրիգոր Ղ.-ն, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 137.1-րդ (Ծանր վիրավորանքը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: