Հետախուզվողը հայտնաբերվեց «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ
27.06.2023 11:47
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները հունիսի 26-ին մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ հայտնաբերել և բաժին են տեղափոխել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Կարանպրիտ Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-329.1-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: