Հետախուզվողը ներկայացվեց վարույթն իրականացնող մարմնին
28.03.2022 11:31
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները մարտի 26-ին Ա. Հովհաննիսյան փողոցից բերման են ենթարկել 35-ամյա Հովհաննես Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հովհաննես Ս.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: