ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով հետախուզվողը կալանավորվեց

Ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով հետախուզվողը կալանավորվեց

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փետրվարի 20-ին Նորատուս բնակավայրի Գործարանային փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Գավառի բաժին է տեղափոխվել 41-ամյա Արտուշ Գ.-ն: Նա 2023 թ. ապրիլի 26-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: