ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը վերադարձավ ՀՀ և ներկայացավ ոստիկանություն

Հետախուզվողը վերադարձավ ՀՀ և ներկայացավ ոստիկանություն

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 15-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և Կենտրոնական բաժին է ներկայացել 51-ամյա Արմեն Շ.-ն, որը 2017 թ. հունիսի 9-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորոգրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: