Հետախուզվողը հայտնաբերվեց Այնթապ գյուղում
 
                                            Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 26-ին Արարատի մարզի Այնթապ գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 64-ամյա Ավետիք Գ.-ին, որը սեպտեմբերի 15-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					