ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողի հայտնաբերում` ոստիկանության վետերանների աջակցությամբ

Ապրիլի 15-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, վետերանների խորհրդի անդամների աջակցությամբ, Բալահովիտ գյուղից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հարություն Հ.-ին, որը 2013 թ. հուլիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի /կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը/ մեղադրանքով: