Նոր Նորքի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Արշալույս գյուղում
21.02.2024 14:39
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 20-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 33-ամյա Արման Ե.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: