Հետախուզվողին հայտնաբերեցին նույն օրը
26.12.2014 10:46
Հետախուզվողի հայտնաբերում
Դեկտեմբերի 25-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Վիլնյուսի փողոցից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Լևոն Մ.-ին, որը դեկտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի /թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը/ 2-րդ մասի 2-րդ կետի, 266-րդ հոդվածի 4-րդ մասի և 66-րդ հոդվածի /պատիժ նշանակելը հանցանքների համակցությամբ/ 4-րդ մասի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: