Հետախուզվողին հայտնաբերեցին քրեակատարողական հիմնարկության մոտ
03.07.2013 09:54
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկության մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Հովսեփ Ա.-ին, որը հունիսի 29-ից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: