Կենտրոնական բաժնի ոստիկանները հայտնաբերեցին գողության համար հետախուզվողին
20.06.2019 13:21
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնական պահպանության բաժնի ծառայողների հետ համատեղ հունիսի 19-ին, ժամը 18.00-ին, Երևանի Վարդանանց և Տպագրիչների փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 41-ամյա Կարեն Ա.-ին, որը հունիսի 19-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: