Հետախուզվում էր մարմնական ծանր վնասվածք պատճառելու մեղադրանքով
09.02.2024 12:02
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 8-ին Երևան քաղաքի Թումանյան փողոցում հայտնաբերվել և Արմավիրի բաժին է տեղափոխվել 32-ամյա Թենգիզ Խ.-ն, որը հունվարի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: