ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել

Ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել

Հունիսի 5-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների և Վայքի ռազմական ոստիկանների ձեռնարկած միջոցառմամբ հայտնաբերվել է ՌԴ ՆԳՆ Յարոսլավլի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Շորթում) 2-րդ մասի հատկանիշներով հետախուզվող Ռոման Մ.-ն:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնող մարմնին և Վայոց ձորի մարզի դատախազին:

***

Հունիսի 5-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ներքին Շենգավիթում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Տիգրան Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Տիգրան Մ.-ն ներկայացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

***

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունիսի 5-ին, ժամը 20.00-ին, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային թաղամասից բերման են ենթարկել Վաչագան Ս.-ին, որը մայիսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի (Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

***

Հունիսի 5-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Սուրենյանց փողոցից բաժին բերման են ենթարկել Աշոտ Ղ.-ին, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: