Չարենցավանի և Կենտրոնականի ոստիկանները համատեղ միջոցառումներով հետախուզվողների են հայտնաբերել
Ոստիկանության Չարենցավանի և Կենտրոնական բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ին Երևանի Երկաթուղայինների 4-րդ փողոցում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 47-ամյա Կոմիտաս Հ.-ն, որը նոյեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կոմիտաս Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
***
Ոստիկանության Չարենցավանի և Կենտրոնական բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ին Երևանի Ամիրյան փողոցից Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 68-ամյա Վարուժան Ն.-ն, որը սեպտեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Վարուժան Ն.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: