ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նոր Նորքի ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել

Նոր Նորքի ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, համագործակցելով ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ ծառայողների հետ, մայիսի 12-ին, ժամը 21.00-ին, Հովհաննիսյան թաղամասից բերման են ենթարկել 58-ամյա Կարինե Գ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184.1-րդ հոդվածի (Գրավառուին վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***

Նույն օրը, ժամը 21.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Նանսենի այգում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 24-ամյա Տարոն Վ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: