Գողության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ապրիլի 13-ին, ժամը 05.30-ին, Մելիք-Ադամյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 37-ամյա Եկատերինա Ռ.-ին, որը 2022 թ. դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 13-ին հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 35-ամյա Գոռ Դ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: