ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողները ներկայացել են բացատրական աշխատանքի շնորհիվ

Հետախուզվողները ներկայացել են բացատրական աշխատանքի շնորհիվ

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 26-ին բաժին է ներկայացել 29-ամյա Դիանա Պ.-ն, որը 2021 թ. հուլիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

***


Հունվարի 26-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 30-ամյա Նորայր Պ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 8-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի (Թմրանյութի ապօրինի շրջանառությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: