Հետախուզվողները հայտնաբերվել և ներկայացվել են դատարան
15.10.2022 11:36
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 14-ին Բարձրաբերդի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին են տարվել 52-ամյա Ծովիկ Մ.-ն և 24-ամյա Սանամ Ս.-ն, որոնք հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) մեղադրանքով:
Նրանք ներկայացվել են դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: