ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողները ներկայացան կամավոր

Հունվարի 27-ին, ժամը 08.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Տիգրան Գ.-ն, որը հունվարի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:

***


Հունվարի 27-ին Մաշտոցի քննչական բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Մուրադ Ա.-ն, որը 2014 թ. նոյեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 7-րդ կետերի մեղադրանքով:

***
Հունվարի 27-ին Մաշտոցի քննչական բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Ալիխան Ա.-ն, որը 2014 թ. նոյեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն առևանգելը/ 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: