Հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
 
                                            Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 31-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 28-ամյա Գեղամ Ղ.-ն, որը փետրվարի 10-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Գեղամ Ղ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
***
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 31-ին բաժին է ներկայացել 33-ամյա Սոնա Ե.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
 Սոնա Ե.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					