ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողները ներկայացել են կամավոր

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 4-ին, ժամը 14.10-ին, բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Արմեն Ս.-ն, որը հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի /գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը/ 1-ին մասի մեղադրանքով:
 
***
 
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 4-ին, ժամը 10.40-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Էդիկ Պ.-ն, որը 2014 թ. սեպտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: