ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողները վերադարձան ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Հետախուզվողները վերադարձան ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 19-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է տեղափոխվել 37-ամյա Հենզել Մ.-ն, որը 2021 թ. հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***
Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 20-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է տեղափոխվել 26-ամյա Աշոտ Մ.-ն, որը մայիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: