Հետախուզվողները հայտնաբերվեցին «Կանալ-կենտրոն-2019» միջոցառման շրջանակներում
«Կանալ-կենտրոն-2019» միջազգային հակաթմրանյութային գործողության շրջանակներում, փետրվարի 28-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Իսակովի պողոտայից բերման է ենթարկվել 33-ամյա Դավիթ Մ.-ն, որը փետրվարի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
***
«Կանալ-կենտրոն-2019» միջազգային հակաթմրանյութային գործողության շրջանակում ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և քննչական բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փետրվարի 28-ին, ժամը 10.50-ին, Երևանի Կոմիտասի պողոտայից բերման է ենթարկվել 22-ամյա Գոռ Գ.-ն, որը փետրվարի 14-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: