ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողները ներկայացան բացատրական աշխատանքի շնորհիվ

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 16-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին է ներկայացել 29-ամյա Բագրատ Թ.-ն, որը մարտի 5-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

***

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 16-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 28-ամյա Արմեն Պ.-ը, որը մայիսի 16-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի և 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: