Հետախուզվողները ներկայացան բացատրական աշխատանքի շնորհիվ
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 22-ին, ժամը 10.00-ին, բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Մխիթար Մ.-ն, որը մայիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
***
Մայիսի 22-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնի կողմից մայիսի 22-ից ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1990 թ. ծնված Էդվարդ Ն.-ն ներկայացել է բաժին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Էդվարդ Ն.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: