ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կենտրոնականի ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողների

Կենտրոնականի ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողների

Օգոստոսի 18-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերվել և բաժանմունք է տեղափոխվել 34-ամյա մի տղամարդ: Օգոստոսի 11-ից Նոր Նորքի բաժնի կողմից նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կենտրոնականի քրեական հետախույզները նույն օրը հայտնաբերել են նաև նույն հոդվածի մեղադրանքով հետախուզվող մեկ այլ անձի: Առանց հաշվառման հասցեի 52-ամյա տղամարդը Չարենցավանի 3-րդ թաղամասից տեղափոխվել է Կենտրոնական բաժին:
Այս դեպքում ևս խափանման միջոցը ստորագրությունն է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: