ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խումբը Մոսկվայից հետախուզվողների է տեղափոխել Հայաստան

Ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խումբը Մոսկվայից հետախուզվողների է տեղափոխել Հայաստան

Ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից դեկտեմբերի 18-ին Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 36-ամյա Վահրամ Բ.-ն, որը 2015 թ. հոկտեմբերի 5-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ, 362-րդ, 327-րդ, 361-րդ և 312-րդ հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Վահրամ Բ.-ն փոխանցվել է ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներին:

***

Ոստիկանության ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 18-ին Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության օպերատիվ խմբին ներկայացել և Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 33-ամյա Դավիթ Գ.-ն, որը և 2019 թ. հոկտեմբերի 8-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Դավիթ Գ.-ն փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: