ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողների

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 20-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Արթիկի բաժին է ներկայացել 19-ամյա Հովհաննես Հ.-ն, որը մայիսի 21-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Ռոստովի մարզի Տագանռոգ քաղաքի իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքով:

***

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով հունիսի 20-ին, ժամը 19.30-ին, Տավուշի մարզի Սևքար գյուղից ոստիկանության Իջևանի բաժին բերման են ենթարկել 22-ամյա Հայկ Մ.-ին, որը հունիսի 13-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի ՆԳՎ-ի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի (ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը) մեղադրանքով:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: