Հետախուզվում են սպանության համար
23.10.2012 12:04
Հայտարարվել է հետախուզում
Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից սպանության համար միջազգային հետախուզման մեջ են գտնվում Ռուսաստանի քաղաքացիներ՝ 29-ամյա Արթուր Կարագյոզյանը, Գրիգորի Երեմյանն ու Էդուարդ Փաշյանը և 31-ամյա Վլադիմիր Օհանյանը:
Համաձայն ՌԴ իրավապահ մարմիններից պարբերաբար ստացվող տեղեկությունների` նրանք, օգտագործելով կեղծ տվյալներ, թաքնվում են ՀՀ տարածքում:
Արթուր Կարագյոզյանի, Գրիգորի Երեմյանի, Էդուարդ Փաշյանի և Վլադիմիր Օհանյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն կամ զանգահարել 010-53-31-61, 010-56-48-21 հեռախոսահամարներով:
Արժեքավոր տեղեկություն հայտնող անձը կստանա դրամական պարգև:
Գաղտնիությունը երաշխավորվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: