ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում է

15.09.2012 04:00
 
14.09.2012-42012 թ. օգոստոսի 31-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դ. Անհաղթ փողոցում գտնվող պուրակում կրակոցներ են լսվել:
Պարզվել է, որ անհայտ անձը, 2012 թ. օգոստոսի 31-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Դրոյի 2 հասցեում գործող սրճարանի դիմաց իր մոտ ապօրինի պահվող  հրազենով կրակել է Վոլոդյա  Հ.-ի ուղղությամբ` պատճառելով ծանր վնասվածքներ:
Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում ՀՀ  քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է   քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վոլոդյա Հ.-ին մարմնական վնասվածք   է հասցրել նրա ծանոթ, 1986 թ. ծնված,  Վրաստանի Հանրապետության քաղաքացի  Գրիգոր Կյուրեղյանը, որը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Սեպտեմբերի 6-ին  Գրիգոր Կյուրեղյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ովքեր տեղեկություն ունեն նրա գտվելու վայրի մասին, խնդրում ենք դիմել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին կամ զանգահարել 24-02-02 կամ 1-02 հեռախոսահամարներով:
Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է: