ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էին գողության մեղադրանքով

 Հուլիսի 23-ին, ժամը 22.00-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության  ծառայողները  Բագրատունյաց փողոցի թիվ 18 շենքի մոտից Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել 1953 թ. ծնված Կարապետ Թ.-ին, որը ս/թ հուլիսի 22-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր գողության  մեղադրանքով:
 
***
 
Հուլիսի 23-ին, ժամը 18.30-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության  ծառայողները Խանջյան փողոցի թիվ 5 շենքի մոտից Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել 1991 թ. ծնված Անուշ Թ.-ին, որը ս/թ հունիսի 11-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
 
***
 
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 23-ին, ժամը 19.00-ին,  կամավոր ոստիկանություն է ներկայացել 1992 թ. ծնված  Բենիկ Պ.-ն, որը ս/թ մայիսի 14-ից հետախուզվում է ՌԴ քր. օր. 158 հոդ. /գողություն/ 3-րդ մասի /Վ/ կետի մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: