ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի մեղադրանքով

Ոստիկանության Շենգավիթի  բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները դեկտեմբերի 5-ին, ժամը 15.20-ին, Շարուրի փողոցի 15 շենքից բերման են ենթարկել դեկտեմբերի 5-ից ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1994 թ. ծնված Աբել Դ.-ին:
 
***
 
Դեկտեմբերի 5-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Սարի թաղի 28-րդ փողոցից բերման են ենթարկել 1950 թ. ծնված Սամվել Շ.-ին, որը   դեկտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի  268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: