Հետախուզվում էին գողությունների մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները մայիսի 1-ին Ծաղկունք գյուղի տներից մեկում հայտնաբերել և բաժին են տարել 27-ամյա Մովսես Ե.-ին: Նա հետախուզվում էր գողությունների մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները մայիսի 1-ին Էջմիածին քաղաքի Խորենացու փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 27-ամյա Արմեն Մ.-ին: Նա հետախուզվում էր գողությունների մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: