ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էին

Հոկտեմբերի 2-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ  Տիգրան Մեծի պողոտայի թիվ 57 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Կարեն Ս.-ն, որը ս/թ հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր կողոպուտի և դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով:

***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայի թիվ 49 հասցեի մոտից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Սամվել Հ.-ին, որը ս/թ հոկտեմբերի 2-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հոկտեմբերի 2-ին, ժամը 14.30-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հայկ Հ.-ին, որը ս/թ սեպտեմբերի 10-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: