Հետախուզվում էին պատիժը կրելուց խուսափելու համար
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները հուլիսի 6-ին Նորաշենիկ բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերել են 33-ամյա Սամվել Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով պատիժը կրելուց խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
***
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները հուլիսի 6-ին Քաջարան քաղաքի Աբովյան փողոցում հայտնաբերել են 48-ամյա Արման Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով պատիժը կրելուց խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: