Հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեղադրանքով
22.03.2014 12:45
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 21-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Չերնիշեվսկու փողոցի թիվ 41 հասցեից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Նարեկ Մ.-ին, որը մարտի 17-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: