Հետախուզվում էր գողությանը հանցակցելու մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 15-ին Շիրազի փողոցից բերման է ենթարկվել 38-ամյա Գևորգ Ս.-ն, որը փետրվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի (Գողությանը հանցակցելը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					