Հետախուզվում էր դատարանի կողմից նշանակված պատժի կրումից խուսափելու համար
14.11.2016 11:59
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 12-ին, ժամը 12.15-ին, Երևան քաղաքի Գ. Նժդեհի հրապարակից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Կարեն Ե.-ն, որը հոկտեմբերի 24-ից հետախուզվում էր դատարանի կողմից նշանակված պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: