Հետախուզվում էր Թաթարստանի Հանրապետության Կազան քաղաքի իրավապահների կողմից
03.08.2013 13:36
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 2-ին, ժամը 10.00-ին, Մեծամորի 2-րդ թաղամասի թիվ 1 շենքի մոտից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Կարեն Ա.-ն, որը 2012 թ. սեպտեմբերի 20-ից ՌԴ ՆԳՆ Թաթարստանի Հանրապետության Կազան քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 3-րդ մասի /խարդախություն/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: