Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
22.07.2015 12:53
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 21-ին, ժամը 12.00-ին, Երևանի Բակունցի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Մանուկ Կ.-ն, որը հուլիսի 18-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախությունը/ 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: