Հետախուզվում էր կողոպուտի և խարդախության մեղադրանքներով
24.06.2014 11:32
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Վ. Սարգսյան փողոցի թիվ 1 շենքի մոտից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Խաչիկ Խ.-ին, որը ս/թ. հունվարի 13-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր կողոպուտի և խարդախության մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: