Հետախուզվում էր ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից
13.11.2012 11:14
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 12-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և անձնագրային և վիզաների վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Մ. Խորենացի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1954 թ. ծնված Արարատ Դ.-ն, որը 2004 թ. նոյեմբերի 13-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում է առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: