Հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով
27.06.2016 11:51
Վիճակագրական տվյալներ
Հունիսի 26-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղից բաժին բերման են ենթարկել 1985 թ. ծնված Կարեն Գ.-ին, որը հունիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի /սուտ մատնությունը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: