32-ամյա վարորդը հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
02.05.2023 11:50
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի պարեկային ծառայողները Ազատան գյուղի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մազդա» մակնիշի մեքենան: Պարզվել է, որ վարորդը՝ 32-ամյա Հովհաննես Ք.-ն, ապրիլի 6-ից Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնասվածք պատճառելը) մեղադրանքով: Նա տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժին:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: