Հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով
04.02.2021 11:17
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 3-ին Շիրազի փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 36-ամյա Հակոբ Կ.-ին, որը 2020 թ. մայիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հակոբ Կ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: