Հետախուզվում էր գողությանը հանցակցելու մեղադրանքով
06.02.2023 11:13
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 5-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին է տեղափոխվել 33-ամյա Կարեն Թ.-ն, որը հունվարի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 46-254-րդ հոդվածի (Գողությանը հանցակցելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: