Հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար
07.12.2022 11:32
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 6-ին Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 24-ամյա Արման Ա.-ին, որը հունվարի 7-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: